Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ապավեն

Ապավեն
16.07.2026 | 00:01

Հուլիսի 16

Ճանաչիր Իմ Աստվածային զորությունը:
Վստահի՛ր Ինձ:
Բնակվի՛ր Իմ սիրո մեջ:
Խնդա՛ ու վստահի՛ր:
Ծիծաղը, մանկան հավատքի անխաբ արտահայտությունն է` ուղղված Աստծուն ու բարությանը:
Ապահովություն փնտրիր Իմ գաղտնի վայրի մեջ: Վստա՛հ եղիր:
Պատկերացրու, որ գտնվում ես ամրակուռ Աշտարակի մեջ, և այնքան զորավոր ձեռք է քեզ պաշտպանում, որի դեմ անզոր են բոլոր ուժերը:
Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ